Պաշտոնյաները լողում են հարստության մեջ. Փաշինյան
ԱԺ-ում իր ելությում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով իր կողմից ներկայացված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծին,ասաց,որ Հայաստանի Հանրապետության յուրքանչյուր քաղաքացի, ով պետական պաշտոն է զբաղեցնում կամ պատրաստվում է զբաղեցնել, պետք է համապատասխան մարմնին լիազորագիր տա, որպեսզի նաև օֆշորային գոտիներում փնտրեն իր անունով գրանցված գույքն ու եկամուտները: «Գործող հայտարարագրման մեխանիզմը չի ներառում տվյալ անձին բոլոր փոխկապակցված անձանց և հայտարարարգրման պարտադրանքից, ըստ էության, դուրս են մնում բոլոր հարազատները, բացի ամուսնուց և համատեղ ապրող զավակից ու ծնողներից:Մի մեծ շրջանակ դուրս է մնում: Բացի այդ որևէ մարմին չի հետևում ներկայացված հայտարարագրերի իսկությանը: ՀՀ պաշտոնյաները հայտարարագրում են միայն այն եկամուտներն ու գույքը, որը գտնվում է ՀՀ տարածքում:Հենց սրա շնորհիվ, համաձայն միջազգային զեկույցների «Հայաստանից դուրս է բերվում մի քանի հարյուր միլիոն, ընդհուպ` միլիարդ դոլար գումար»», - ասաց Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիները պիտի հասկանան` ինչու՞ ՀՀ-ն չի կարողանում պատշաճ մակարդակով բավարարել իր ամենակենսական կարիքներ, և միևնույն ժամանակ բազմաթիվ պաշտոնյաներ լողանում են հարստության մեջ», - ասաց պատգամավորը:
