Լևոն Զուրաբյանը ստորագրահավաք կանի
«ԱԺ ընտրությունների օրը՝ ապրիլի երկուսի հրամանագիրը, հակասում է Սահմանադրության մի քանի նորմերի;Ընտրությունները չէին կարող այդքան շուտ նշանակվել: Իշխանությունը ներկայացրել է իր փաստարկները, սակայն դա լրիվ բավարար է մեզ ՍԴ դիմում ներկայացնելու համար, թող ՍԴ-ն որոշի՝ ով է ճիշտ, ով՝ ոչ: Գագիկ Ջհանգիրյանի կողմից հեղինակվել է մի դիմում, որը կներկայացնենք ՍԴ՝ այդ հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին: Արամ Մանուկյանի հետ միասին մենք հիմա ձեւաթուղթը կվերցնենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրության քանակն ունենանք, որպեսզի ընտրությունների արդյունքների օրինականությունը հենց սկզբից կասկածի տակ չդրվի»,-ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Կա Սերժ Սարգսյանի կարծիքը այն մասին, որ սկզբունքային խնդիր չէ, ու քաղաքական ուժերի համաձայնության դեպքում պատրաստ ենք օրը վերանայելու: Մնացածը ձեր սահմանադրական իրավունքների սահմաններում է»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
