Մխիթարյան. Մոուրինյուն զգաց
«Նախապատրաստել էինք նման քայլ խաղից առաջ: Մոուրինյուն ասաց, որ եթե երկու հարձակվողներով սխեման չաշխատի, ապա պետք է փոխենք այն: Դա հենց այն է, ինչ արեցինք հանդիպման ընթացքում: Չի կարելի ասել, որ դա նորություն է մեզ համար: Բավականին հեշտ էինք փոխում սխեման նաև այլ հանդիպումներում: Ինձ համար հարմար է հանդես գալ տարբեր դիրքերում: Այս անգամ մարզիչը զգաց, որ ավելի լավ կլինի, եթե խաղամ ենթահարձակվողի դիրքում»,- ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում (3:0):
