Իրանը «թիվ մեկ ահաբեկչական պետությունն» է.Թրամփ/տեսանյութ/
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանին՝ այն անվանելով «թիվ մեկ ահաբեկչական պետություն»: «Դա վատթարագույն գործարքն է, որը ես երբեւէ տեսել եմ: Ամոթ է, որ մենք նման գործարք են կնքել»,- ասել է նա փետրվարի 5-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԱՄՆ-ի նախագահը համոզված Է, որ «դա անելու պատճառներ չկային»: «Իրանը կորցրել է հարգանքը, որովհետեւ կարծում է, թե բոլորն այդքան հիմար են, որ նմանօրինակ գործարքներ են կնքում»,- ասել է Թրամփը: Պատասխանելով Իրանի միջուկային հիմնախնդրի հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ «մենք երբեք ռազական լուծման մասին չենք խոսել, մենք քննադատում էին նախագահ Օբամային»: «Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Սպիտակ տունը հայտարարել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին:
