Իրաքցի 4 հազար զինվորականներ կմասնակցեն Մուսուլի ազատագրմանը
Իրաքյան և քրդական իշխանությունները համաձայնել են Իրաքից 4 հազար 500 զինվորականների ուղարկել Մահմուրի շրջան՝ քաղաք Մոսուլի ազատագրման օպերացիային մասնակցելու համար:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին: Ինչպես հայտարարել են Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչները, Մահմուրում զինվորների տեղակայումը կրելու է ժամանակավոր բնույթ, այն կտևի մինչև Մոսուլի ազատագրումը:
Հրապարակված տվյալների համաձայն` 4 հազար 500 իրաքյան զինվորները տեղում կլինեն առաջիկա օրերին: Նրանց վերապատրաստման հարցերով զբաղվելու են ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի հրահանգիչները: Իր մեծությամբ երկրորդ քաղաքը` Մոսուլը, շարունակում է մնալ Իրաքում «Իսլամական պետության» գլխավոր կենտրոններից մեկը: Իրաքի Պաշտպանության նախարարը հայտարարել էլ, որ քաղաքի համար մարտերը տեղի կունենան 2016 թվականին և դա կլինի որոշիչ քայլ ահաբեկչության դեմ պայքարում: