Ավստրիական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:հայտարարել է ,որ Ռուսաստանը շահագրգռված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի ակտիվ եւ կառուցողական նախագահությամբ:
«Մեր ավստրիացի գործընկերներն օբյեկտիվ մոտեցում կցուցաբերեն կազմակերպության օրակարգի ձեւավորման եւ իրականացման հարցում՝ հաշվի առնելով անդամ բոլոր պետությունների շահերը: Վիեննայի առաջարկած 2017 թվականի ծրագիրը, որը մենք մանրամասն ուսումնասիրել ենք, բավական հագեցած է ու պրագմատիկ: Առաջիկա տարում գլխավոր խնդիրը ԵԱՀԿ-ում վստահության ու հնարավորությունների վերականգնումն է՝ իրավահավասար երկխոսության եւ անվանգության ոլորտում կոլեկտիվ որոշումների ընդունման համար»,-ասել է Լավրովը:
ԱԳ նախարարը վստահություն է հայտնել,որ ԵԱՀԿ-ն պետք է շարունակի կարեւոր հարթակ դառնալ համընդհանուր եվրոպական օրակարգային առանցքային հարցերի շուրջ մոտեցումներ քննարկելու համար: ԵԱՀԿ-ի առաջնահերթությունների թվում պետք է մնան ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կիբերսպառնալիքների դեմ պայքարը: Հույս ունենք, ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ընթացքում կազմակերպությունը հավուր պատշաճի ուշադրություն կհատկացնի իր տարածքում հակամարտությունների հաղթահարմանը:
«Հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն այսուհետ նույնպես ակտիվորեն կնպաստի Մերձդնեստրում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակկամարտություննեի կարգավորման բանակցային գործընթացներին, ինչն առավել կարեւոր է անցյալ տարի այդ տարածաշրջանում իրադրության սրացման ֆոնին»,- հայտարարել է Լավրովը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից