Անբարո են նրանք, ովքեր այս տխմար աղմուկն են բարձրացրել. Թամար Հովհաննիսյանը բաց տեսարանով ֆիլմում Արսինե Խանջյանի նկարահանման մասին
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, Tert.am-ի հետ զրուցում անդրադառնալով դերասանուհի Արսինե Խանջյանի՝ բաց տեսարաններով ֆիլմում նկարահանված լինելու մասին հրապարակմանն ու դրան հաջորդած քննարկումներին, ասաց, որ ստեղծված իրարանցումը տեղին չէ։ «Դա ի՞նչ է նշանակում, դերասանուհի է, այսինքն, եթե Սփյուռքի նախարարը լիներ, էլի կհասկանայի հուզմունքն ու իրարանցումը: Շատ պաշտոնյա կանայք այսօր Հայաստանում ավելի քան մերկ են ու անբարո: Եվ անբարո են նրանք, ովքեր այս տխմար աղմուկն են բարձրացրել»,- շեշտեց նա։
Նշենք, որ «Իրավունք» թերթը, անդրադառնալով նրան, որ Արսինե Խանջյանը Սերժ Թանկյանի հետ պատրաստվում է գալիք ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել, հոդված էր հրապարակել ««Արդար ընտրությունների» համար պայքարող Արսինե Խանջյանը նկարահանվել է ամբողջովին մերկ (18+) » վերնագրով, որում նշված էր, որ Արսինե Խանջյանը նկարահանվել է «IRMA VEP» ֆիլմում ՝1996 թ-ին։