Մի երկու հոգու Արսինեի մարմինը հետաքրքրել էր,իրենց էությունը թերթում բացահայտել էին
Արսինե Խանջյանի մարմինը հանգիստ թողեք, ընկերներ ջան: Մի երկու հոգու այն հետաքրքրել էր, նրանք իրենց էությունը թերթում բացահայտել էին: Ով ասես չգրեց: Ոմանք նույնիսկ մի քանի ստատուս: Արսինեի մարմինը հետաքրքիր է իր ամուսնուն: Հասարակությանն էլ խորունկ հետաքրքիր չէ: Հասարակությունն իր խնդիրների բեռի տակ կքած խորունկ թքած ունի այն դիսկուրսների վրա, որոնք գնում են ՖԲ-ում: Անկեղծ ասած մեկ-մեկ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ՖԲ-ն դարձել է էլիտար բեսեդկա, որտեղ դեմքի խելոք արտահայտություն ընդունած գրում ու գրում ենք բաների մասին, որոնք հասարակության հեչ պետքն էլ չեն: Դեհ այն, որ մարդկանց մեծ մասն էլ մանիպուլյացիայի պատրաստ օբյկետ է, այլևս փաստ է. մի երկուսը նրբորեն թեմա են գցում, ու գնաաաաաաց՝ մնացածը մի քանի օր ծամծմում են: Ստյոպա Սաֆարյանի գրառումը
