Սերբ նախարարը`ԼՂ խնդրի կարգավորման մասին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեության ակտիվացումը, որն իր դրական ազդեցությունը կունենա նաև խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության ամրապնդման վրա։ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշելով, որ Սերբիայում այժմ ակտիվորեն ընթանում է ԵՄ հետ ինտեգրման գործընթաց, և իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է անդամակցությունը ԵՄ-ին, Սերբիայի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ իր համոզմամբ, փոխադարձ օգտակար կլինի այս ընթացքում Հայաստանի հետ՝ որպես ԵԱՏՄ անդամի, ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը ևս իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևորում է ԵՄ հետ համագործակցության զարգացումը։ Մայա Գոյկովիչը կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը և հույս հայտնել, որ ՀՀ Նախագահն այս տարի կայցելի Սերբիայի Հանրապետություն, որի շրջանակներում ևս առիթ կլինի քննարկել միջխորհրդարանական հարաբերությունները։ Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սերբիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Մայա Գոյկովիչը նշել է, որ իր երկրի փորձից ելնելով, Սերբիայում խորապես համոզված են, որ խնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միայն խաղաղ ճանապարհով և բացառապես երկխոսության միջոցով։ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ սիրով ընդունում է գործընկերոջ հրավերը՝ այցելելու Սերբիա: Նա ընդգծել է, որ Հայաստանը բաց և անկեղծ է Սերբիայի հետ իր փոխհարաբերություններում, շահագրգռված է զարգացնելու միջպետական կապերը՝ փոխվստահության և համագործակցության մթնոլորտում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթը տեղափոխվեց հիվանդանոց (video) Նիկոլն ու ՔՊ-ականները կարող են ուտել, թոշակառուն չի՞ կարող ուտել․ քաղաքացիներ (video) Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Պուտինը հայերին զգուշացնում է՝ Նիկոլի պատճառով մեծ կորուստ եք ունենալու. Հայկ Նահապետյան (video) Քաղաքացու բորբոքված դիտարկումները՝ Փաշինյանին․ «Բա ես ինչ իմանամ՝ ինչի, կյանքի էդ էջը փակեք» (video) «Աննա՛, Կանդազի պահով մենակ Կանդազն է մեղավոր․ կասեմ՝ ինչու». Նարե Սոսե (video) Օվերչուկը Նիկոլին ասաց ՝ վեր ընգեք տեղներդ․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա դատախազության դիմաց․ «Պետրոս Ղազարյանի մոտ» 217 հաղորդումից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրել (video) Ժողովուրդը 5000 տարի անեծքով կհիշի Նիկոլ Փաշաև Օղլու անունը․ սեւանցիների կոշտ արձագանքը (video) Դադարեցրեք Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը. Հարություն Աղա-Սարգսյան Փաշինյանն ու քաղաքացին վիճեցին․ «Չե՛մ հաշտվելու ձեր հետ, երեխեքին ո՞ւր տանենք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am