РИА Новости գործակալությունը գրում է ,որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ ՌԴ պետդումայի պատգամավորների թիվը կարելի է կրճատել մեկ երրորդով, և սա մեկնաբանել է նրանով, որ ներկայում Պետդումայի 450 պատգամավորները ոչ միշտ են հասցնում ելույթ ունենալ նիստերի ընթացքում:
«Կարծում եմ 300-ը լիովին բավական է: Չէ որ շատերը չեն հասցնում ելույթ ունենալ: 5 տարի նստել և լռել. դա վնաս է առողջությանը», - հայտարարել է Ժիրինովսկին:
Ժիրինովսկին, ով շաբաթ օրը վերընտրվել է առաջիկա 4 տարում կուսակցության նախագահ, հայտարարել է, որ ծրագրում է 2018 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ըստ ամենայնի, ես թեկնածու կլինեմ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից այդ ընտրություններին։ Դա կլինի արդեն 6-րդ անգամ։ Դա ռեկորդ է Եվրոպայի մասշտաբով»,-ասել է նա լրագրողներին Մոսկվայում, որտեղ անցկացվում է կուսակցության համագումարը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից