Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կրակոցներ են հնչել
Թուրքական haberler.com-ը հայտնում է,որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ փետրվարի 4-ի գիշերը անհայտ անձինք կրակ են բացել:
Միկրոավտոբուսով անհայտ անձինք, չենթարկվելով կանգ առնելու մասին ոստիկանների հրամանին, կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի:
Նախնական տեղեկությունների համաձայն` միկրոավտոբուսի մեջ եղել է 3 մարդ, որոնք ներկայումս հետախուզվում են թուրքական ոստիկանության կողմից:
Ահաբեկչության գործով ևս 11 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «սահմանադրական կարգը վերացնելու փորձի» և «զինված ահաբեկչական կազմակերության անդամ լինելու» մեղադրանքներով: Ահաբեկչության գործով հետաքնչական և հետախուզական գործողությունների արդյունքում հունվարի 11ին ահաբեկչության կազմակերպման հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել էր 35 մարդ: