Հաջողությունը կախված է լավ մասնագետներից. նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի դեպարտամենտի «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» կրթական ծրագրի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, դասախոսներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ: Շնորհավորելով դասընթացի մասնակիցներին և ողջունելով նման դասընթացներ կազմակերպելու նախաձեռնությունը` նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ կառավարությունը կշարունակեն Հայաստանում հանդես գալ նոր  ծրագրերով`  ուղղված ագրարային կրթության զարգացմանը: «Կրթությունը շատ մեծ նշանակություն ունի բոլոր ոլորտների հետևողական զարգացման համար, և մեզ համար այսօր  առաջնահերթ է բարձրակարգ մասնագետներ ունենալը: Շատ կարևոր է նաև, որպեսզի  այս դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները դուք կարողանաք պրակտիկայում կիրառելի դարձնել և նոր մշակույթ բերել մեր իրականություն: Սննդամթերքի անվտանգությունը, սննդի որակի  ապահովումը միշտ լինելու է մերուշադրության կենտրոնում ևվստահաբար, որքան այս ոլորտում շատ լինեն լավ մասնագետները, այդքան արագ մենք կհասնենք հաջողության», – նշել է նախարարը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստակամություն է հայտնել  դասընթացն ավարտած  լավագույն ուսանողներին աշխատանքի հնարավորություն ընձեռել: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հերթին, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ ժամանակակից պահանջներից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և զարգացումներ մտցնել նաև ագրարային համալսարանի կրթական ծրագրերում, և այս առումով իրենք մեծ արդյունքներ են ակնկալում հատկապես միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերից:  Այս համատեքստում ռեկտորըբարձր է գնահատել համագործակցությունն  ԱՄՆ ՄԶԳ-ի և ԻննովեՅԹ Հայաստան նախագծի հետ, որը հնարավորություն ստեղծեց կապեր հաստատել Փենսիլվանիայի նահանգային համալսարանի և Վիրջինիա Թեք համալսարանի հետ և մշակել խտացված, արագացված ծրագրերի մոդուլ` 6 առանձին բաղադրիչներով, որը հունվար ամսվա ընթացքում իրականացվեց  ագրարային համալսարանում: ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների համար նախատեսված մեկամսյա ինտենսիվ դասընթացն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) և ԻննովԵՅԹ/Հայաստան նախագծի աջակցությամբ ICARE հիմնադրամի կողմից: Դասընթացը վարել են Փենսիլվանիայի նահանգային համալսարանի և Վիրջինիա Թեք համալսարանի պրոֆեսորները: Այն ներառում էր սննդագիտության ներածություն, սանիտարիա և սննդի միկրոկենսաբանություն, վերամշակման հսկում և թթվեցված սննդամթերք, HACCP համակարգ և սննդի պաշտպանության մոդուլները և ուղեկցվել է գործնական պարապմունքներով և վերամշակող ընկերություններ այցելություններով:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am