Ովքեր «օտ ի դո» օգտվել են անարդար համակարգից, այսօր որոշել են պայքարել արդարության համար

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. ««Երկրի վիճակի» մասին լացակումաց հայտարարությունները միայն ժպիտ են առաջացնում։ Մարդիկ, ովքեր «օտ ի դո» օգտվել են 25 տարի գոյություն ունեցող անարդար համակարգից, այսօր հանկարծ որոշել են պայքարել արդարության համար։ Օլիգարխները, որոնց չվճարած հարկերի պատճառով թոշակառուները, ինչպես նաև աշխատավարձով ապրող հազարավոր մարդիկ այսօր ստիպված են ամեն օր լրջագույն սոցիալական խնդիրներ լուծել կամ գնալ երկրից, խոսում են աղքատության և արտագաղթի մասին։ Ինչպես վերջերս արդարացիորեն նշեց, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, իրականում նախընտրական պայքարն այսօր պայքար է կոռուպցիոն լծակների համար։ Բայց այդ ֆոնի վրա մենք ստանում ենք նաև բարի լուրեր՝Ընտրություններին չմասնակցելու մասին են հայտարարում հարգարժան մարդիկ՝ այդպիսով էլ ավելի բարձրացնելով իրենց վարկանիշը՝ Լարիսա Ալավերդյան, Ալեքսանդր Արզումանյան, Խաչատուր Սուքիասյան։ Հուսով եմ՝ նրանց կմիանա նաև Թևան Պողոսյանը։ Նրանք ապացուցում են, որ կարելի է ապրել Հայաստանում, օգտակար լինել երկրին և միաժամանակ չլինել Ազգային ժողովի պատգամավոր։ Հատկապես ողջունելի է Խաչատուր Սուքիասյանի որոշումը, որը պետք է ուղեցուցային դառնա մյուս խոշոր գործարարների համար։ Զբաղվո՞ւմ ես բիզնեսով՝ կանաչ ճանապարհ, բայց մի փորձիր խցկվել խորհրդարան կամ կառավարություն՝ կոպտորեն խախտելով օրենքը և «ֆռիկներ» հորինելով «հավատարմագրային կառավարման» մասին։ Միևնույն է՝ այդ հեքիաթներին ոչ ոք չի հավատում։ Ամենևին կոչ չեմ անում ընտրողներին բոյկոտել ընտրությունները՝ մենք պետք է եղածներից ընտրենք լավագույնը։ Մյուս կողմից՝ նրանց, ովքեր չեն ուզում առաջադրվել, շատ լավ եմ հասկանում»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am