ՎՊ հայտնաբերած խախտումներով քրգործ է հարուցել
«ժողովուրդը» գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում լուրջ խախտումներ էր հայտնաբերել: Մասնավորապես այդ ԾԻԳ-ը վարկային եւ բյուջետային միջոցները ծախսել է ոչ նպատակային՝ անհրաժեշտ ապրանքները ձեռք բերելով շուկայականից բավական բարձր գներով: Մինչդեռ, ըստ ՎՊ-ի, եթե ԾԻԳ-ը խմբաքանակները ձեւավորեր այլ սկզբունքով` ըստ առանձին անուն ապրանքների կամ ըստ իրար փոխլրացնող ապրանքների, ապա հնարավոր էր տնտեսել շուրջ 200 մլն դրամ: Ի դեպ, այս խախտումները կատարվել էին ԾԻԳ-ի նախկին տնօրեն Հասմիկ Ղազարյանի պաշտոնավարման տարիներին, եւ այդ բացահայտումներից հետո ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան աշխատանքից ազատել էր: Պարզվում է՝ ՎՊ այս բացահայտումներից հետո նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրություններ են սկսվել, եւ արդեն քրեական գործ է հարուցվել»: Կ արդացեք թերթի այսօրվա համարում:
