Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովներում ուժայիններ չեն ընդգրկվի
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի փոփոխությունների նոր նախագիծը: Բանն այն է, որ մինչեւ հիմա Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով երեք հանձնաժողովներ կան, որոնք, սակայն, ըստ նախարարի՝ արդյունավետ չեն գործում, եւ կալանավայրերի գերհագեցվածության խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Բանտապետերը «ներման հանձնաժողովի» անդամների հետ համագործակցելով՝ ինքնաբերաբար մերժում են բոլոր տիպի դատապարտյալների դիմումները՝ նրանց վաղաժամ ազատ չարձակելով, կամ հաճախ ազատվում են «վերաբերմունք ցույց տվողները»: Հիմա նոր նախագծով անկախ հանձնաժողովում այլեւս ընդգրկված չեն լինելու ուժային կառույցի անդամներ: Մինչ այդ, հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովները ղեկավարել են ոստիկանապետի երեք տեղակալները՝ Հունան Պողոսյանը, Անուբախ Համբարյանը եւ Գագիկ Համբարձումյանը»: Կարդացեք թերթի այսօրվա համարում:
