Ինչո՞ւ է ՌԴ-ն շարունակում խստացնել ներգաղթյալների աշխատանքային պայմանները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանը շարունակում է խստացնել ԵՏՄ անդամ երկրներից ներգաղթյալների աշխատանքային պայմանները: ՌԴ ՆԳ նախարարությունն օրինագիծ է մշակել, ըստ որի՝ ՌԴ-ում աշխատել ցանկացողները պետք է պարտադիր աշխատանքային պայմանագրեր ունենան, հակառակ դեպքում կա՛մ կարտաքսվեն, կա՛մ 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ իշխանությունները խստացնում են միգրացիոն կարգը խախտելու համար նախատեսված պատիժը: 2011թ. դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր խստացնել օտարերկրացիների գրանցման կարգը և ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն սահմանել օրենսդրությունը խախտելու համար, 2013թ. տարեվերջյան ուղերձի ժամանակ էլ նա հայտարարել էր, թե ՌԴ-ն 10 տարով կարգելի այն օտարերկրացիների մուտքն իրենց երկիր, որոնք կխախտեն միգրացիոն օրենքները: Իսկ արդեն 2015թ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՌԴ միգրացիոն օրենսդրության հերթական խստացումը, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացիները, որոնք 180 օրվա ընթացքում 90 օրից ավելի կմնան ՌԴ-ում, ենթակա են արտաքսման, իսկ շատ ավելի երկար մնալու դեպքում՝ անգամ ազատազրկման: Այդ փոփոխություններից հետո մոտ 170 հազար ՀՀ քաղաքացիներ հայտնվել էին արտաքսման վտանգի առաջ, և որոշ ժամանակ անց տասնյակ-հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ իրոք արտաքսվեցին: Փաստորեն, բավական չէ՝ մարդիկ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելու նպատակով արտագնա աշխատանքի են մեկնել մեր ռազմավարական գործընկեր երկիր, հիմա էլ հայտնվել են լուրջ խնդիրների, ընդհուպ մինչև արտաքսման վտանգի առջև: Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ԵՏՄ-ում զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, ըստ էության ոչինչ չի անում աղքատության ճիրաններից փախած և ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Չի անում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ անգամ Ռուսաստանի շահերից ելնելով՝ որպես ԵՏՄ շրջանակներում գործընկեր երկրների: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am