Ընձառյուծը ներխուժել է դպրոց, կան տուժածներ. տեսանյութ
Հնդկաստանի Բանգալոր քաղաքում արու ընձառյուծը ներխուժել է տեղի դպրոցներից մեկի տարածք:6 հոգի տուժել է, որոնց թվում են վայրի բնության պահպանության մասնագետը, անտառահատն ու տեղի հեռուստաալիքի օպերատորը, հայտնում է BBC-ն: Կենդանուն որսալու օպերացիան տևել է մոտ 10 ժամ: Ի վերջո, ընձառյուծին հաջողվել է քնեցնել ու տեղափոխել ազգային պարկ:
