«Դիլխոր» մի եղեք.վարչապետը՝ լրագրողներին
« Գյումրին տուրիզմի քաղաք դարձնելու համար կստեղծի ֆոնդ, որի ներդումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է։Դա լինելու է տարբեր աղբյուրներից։ Մենք այդ ծրագիրն իրագործելու ենք», - Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Ես ձեզ ի՞նչ երաշխիք տամ, բարաթ տա՞մ, ի՞նչ ձևով եք պատկերացնում երաշխիքը, ասեք՝ տամ»,-հարցին,թե ի՞նչ երաշխիք կա, որ ծրագրերն իրականություն են դառնալու, պատասխանեց վարչապետը : Իմ ընտանիքը Գյումրիում 500 հազար դոլարի ներդրում կանի,ասաց վարչապետ կարեն Կարապետյանը: Վարչապետը լրագրողներին հորդորեց լինել մի քիչ պրագմատիկ։ «Էդ ձեր տրամադրությունները փոխեք, մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում», - ասաց նա։ Սոցիալական ծանր պայմաններով Գյումրիում հնարավոր չէ միշտ ժպտալ դիտարկմանը , Կարապետյանը նշեց. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք, տենց կլինի՞»։
