Հայաստանում տոմսերի արժեքի ընդհանուր էժանացում է գրանցվել. Ռիչարդ Միլս
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը` պատասխանելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հարցմանը հայտարարել է,որ ԱՄՆ դեսպանատունը և ՀՀ կառավարությունը համատեղ հասել են «բաց երկնքի» քաղաքականության բարեփոխումների, որն այժմ թույլ է տալիս արևմտյան ավիափոխադրողներին քննության առնել հայկական շուկան է: «Դրա շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը աճել է 12 տոկոսով և տոմսերի արժեքի ընդհանուր էժանացում է գրանցվել: Այժմ ՀՀ կառավարությունը պետք է աշխատի նոր երթուղիների ձևավորման բիզնես առաջարկների ուղղությամբ:ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նորովի շեշտադրմամբ աջակցում է զբոսաշրջության զարգացման ծրագրերին՝ դրանով իսկ ապահովելով տնտեսական հիմնավորումներ, իսկ ամերիկյան մասնավոր ընկերությունները իրենք են ընդունում իրենց բիզնես որոշումները »,- ասել է Միլսը:
