Թրի դիմաց ձի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայից թուր է նվեր ստացել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նշում են,որ զենքը թագավորի պատվերով էր պատրաստվել: Դրան ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինն էլ թագավորին ախալթեքինյան ցեղատեսակի չեմպիոն-ձի է նվիրել՝ Հաջիբեկ մականունով:
