Մուտքի վիզաները վերացնելու ուղղությամբ մեկնարկել է Հայաստան-ԱՄԷ բանակցություններ սկսելու փուլը. Տիգրան Բալայան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է, թե որ փուլում է Հայաստանի և ԱՄԷ-ի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման գործընթացը: – Կառավարության հունվարի 19-ի նիստի ընթացքում քննարկման էր ներկայացվել և ընդունվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշումը։ Երբվանի՞ց ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Արաբական միացյալ Էմիրություններ։ – Ընդհանրապես, միջազգային պայմանագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին կառավարության որոշումը հանդիսանում է ՀՀ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի առաջին նախապատրաստական փուլը։ Սա նշանակում է, որ դեռևս վաղ է խոսել համաձայնագրի գործողության մասին, քանի որ այս փուլում կառավարության կողմից ընդամենը որոշում է ընդունվում նման համաձայնագրի կնքման գաղափարի շուրջ երկկողմ բանակցություններ սկսելու հարցը։ Կառավարության որոշմանը կհաջորդեն էմիրաթական կողմի հետ բանակցություններն ու երկու պետություններում ներպետա կան համաձայնեցման ընթացակարգերը, որոնց ավարտից հետո միայն հնարավոր կլինի նախագիծը պատրաստել ստորագրման երկու երկրների կառավարությունների կողմից։ Ստորագրմանը կհաջորդեն երկու պետություններում պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ գործընթացները, որոնց ավարտից հետո ԱԳՆ կողմից կհրապարակվի պայմանագրի տեքստը և պաշտոնական տեղեկատվություն դրա գործողության ժամկետի վերաբերյալ։ Իհարկե, հասկանալի է ԶԼՄ-ների և հանրության կողմից տվյալ միջազգային պայմանագրի նախագծի հանդեպ ուշադրությունը և լայն հասարակական արձագանքը, սակայն այս փուլում կառավարության որոշմամբ միայն մեկնարկել է ԱՄԷ հետ բանակցություններ սկսելու փուլը։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am