ՊԲ վիրավոր զինծառայողներից մեկի մոտ դրական տեղաշարժ կա․ հոսպիտալի տնօրեն
Երեւանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողներից մեկի առողջական վիճակում դրական փոփոխություն կա։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը․ «Ալեքսեյ Ավանեսյանի վիճակը բավարարին մոտ է, արդեն պալատ է տեղափոխվել, կազդուրվում է»,-ասաց Ասատուրյանը։ Ին վերաբերում է Գուրգեն Սարգսյանին, ապա նրա առողջական վիճակն անփոփոխ է․ «Նույն վիճակում է․ծայրահեղ ծանր, նա կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է ստացել․ մենք անում ենք ամեն ինչ»,-ասաց Արամ Ասատուրյանը։ Հիշեցնենք, որ վիրավոր զինծառայողներին Երեւան էին տեղափոխել հունվարի 24-ին։ Ըստ ՊԲ հաղորդագրության՝ Գուրգեն Սարգսյանը հունվարի 16-ին` ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով էր հրազենային վիրավորում ստացել: Ալեքսեյ Ավանեսյանը վիրավորում է ստացել մարտական հերթափոխի ժամանակ՝ հակառակորդի գնդակից․ վիրավորում է ստացել ստորին վերջույթներից։ Սեդա Ղուկասյան
