Կա «կենդանի փող» եւ մնում է միայն այդ ներդրումային ծրագրերն արդյունավետ իրականացնել

«Առավոտ» թերթը գրում է. «Վարչապետի՝ Մոսկվա կատարած այցից հետո հասկանալի դարձավ, որ թե Ռուսաստանի, թե ռուսաստանյան հայ գործարարների մոտ որոշում է հղացել ուղղակի ներդրումներ իրականացնել Հայաստանում: Ավելի կոնկրետ այդ մասին հայտարարեց «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը թեպետ կոնկրետ թվեր չհնչեցրեց, այդուհանդերձ՝ հստակ հայտարարեց, որ արդեն գարնանը կարելի է ներդրումներ ակնկալել: Ընդ որում, իր եւ գործընկերների այդ ձգտումը միանշանակ պայմանավորեց Կարեն Կարապետյան անձի եւ վարվող տնտեսական քաղաքականության հետ: Հետաքրքրական է, որ այդ առնչությամբ առավել հաճախ նշվում էր մոտ 300 մլն դոլարի ուղղակի ներդրումների մասին: Եվ շատերը նույնիսկ այդ ֆինանսական ռեսուրսը չափազանցված էին համարում: Սակայն այն, ինչի մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզ այցելության ընթացքում, առավել քան սենսացիոն բնույթ է կրում: Պարզվեց, որ ընդհանուր ներդրումային փաթեթի ծավալը կազմելու է ոչ ավել-ոչ պակաս՝ 2,4 մլրդ դոլար: Ընդ որում, հստակեցված են ֆինանսավորման աղբյուրները եւ ոլորտները, այսինքն՝ ինչպես ասում են, կա «կենդանի փող» եւ մնում է միայն այդ ներդրումային ծրագրերն արդյունավետ իրականացնել: Հատկանշական է, որ արդեն այս տարի իրականացվելու է մոտ 850 մլն դոլարի ուղղակի ներդրում: Համեմատության համար նշենք, որ 2016 թ. ներդրումների ծավալը, տարբեր գնահատականներով, չի գերազանցել 160-200 մլն-ի սահմանը: Եթե այս հայտարարությունները մոտ են իրականությանը, ապա անկասկած տնտեսությունում կարելի է բեկում ակնկալել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am