Սաշիկ Խաչատրյան. «Պատճառ չէի տեսնում, որ իրենց համար աշխատեմ»
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել Է Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Սաշիկ Խաչատրյանը։ Նա, ի դեպ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է։ Բայց թե ինչով է պայմանավորված բուժկենտրոնի արդեն նախկին տնօրենի պաշտոնանկությունը, մեկնաբանություններ չկային. Սաշիկ Խաչատրյանի հետ հնարավոր չէր լինում կապ հաստատել։ – Պարոն Խաչատրյան, ի՞նչ պատճառով ազատվեցիք զբաղեցրած պաշտոնից։ – Իմ սեփական դիմումի համաձայն։ – Բայց դուք ընդամենը վերջերս էիք նշանակվել Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն (մոտ մեկուկես տարի առաջ,–խմբ.)։ Ձեզնից պահանջվե՞լ է դիմում գոել։ – Չէ, ես եմ այդպես որոշել։ – Իսկ ինչո՞ւ որոշեցիք։ – Պատճառ չէի տեսնում, որ իրենց համար աշխատեմ։ – Համարում էիք. որ ձեր աշխատանքը նրանց համա՞ր է: – Չէր գնահատվելու։ Ես այդպես չէի կարող աշխատել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
