Նախընտրական տապաններ Հայաստանում՝ մեծ ջրհեղեղից առաջ

Ակնհայտ է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ձևով լինելով այդպիսին, բովանդակությամբ ոչ թե խորհրդարանական ընտրություններ են, այլ հայաստանյան քաղաքական համակարգի մեծ վերադասավորում, կամ ավելի շուտ մեծ վերադասավորումից առաջ խթանվող մեծ քաոս: Համենայնդեպս, դատելով տեղի ունեցող նախընտրական գործընթացներից, այլ տպավորություն, քան քաոսը, չի ստացվում: Կազմավորվում են դաշինքներ, միավորումներ, միացումներ, որոնց կազմը չի ենթարկվում որևէ առողջ դատողության և քաղաքական որևէ տրամաբանության: Մյուս կողմից, իհարկե, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ավելի քան երկու տասնամյակի պատմության համատեքստում վաղուց ապացուցված բան է, որ այդ գործընթացները և դրանց մասնակիցների ճնշող մեծամասնությունը, թելադրող մեծամասնությունը երբեք կապ չեն ունեցել քաղաքական տրամաբանության հետ, այլ առաջնորդվել են բացառապես անձնական խնդիրներով և շահերով: Եթե այդ շահերը պահանջել են՝ քաղաքական ուժերն ու գործիչները միշտ էլ պատրաստ են եղել անգամ ամենաանհավանական և նույնիսկ ամենաանարժանապատիվ գործողությունների և գործարքների, մշտապես գտնելով այդ ամենի համար ստանդարտ արդարացումներ: Հատկապես, որ ինչ որ ժամանակից հետո բոլորի համար պարզ է, որ այդ արդարացումներն էլ այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն և հասարակությունը լիովին անտարբեր է քաղաքականության նկատմամբ: Այսօր այն, ինչ տեղի է ունենում նախընտրական գործընթացում, ըստ էության հայաստանյան երկու տասնամյակի քաղաքական կյանքի, «ավանդույթների», «արժեքների» կուլմինացիան է՝ գագաթնակետը, և ամենևին պատահական չէ, ու նույնիսկ շատ խորհրդանշական, որ այդ կուլմինացիան ոչ այլ ինչ է, քան պարզապես խառնաշփոթ, քաոս, անկանոն և անտրամաբանական շարժումների և միտումների գերակա դրսևորում: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am