Կոնստանտին Օրբելյանը՝ օպերայի նոր քաղաքականության մասին

Վերսկսված խաղաշրջանը պրեմիերառատ կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ամանորյա տոներից հետո 2016-17թթ. խաղաշրջանը շարունակելով, հունվարի 22-ին առաջին անգամ ներկայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայով: 2016-ը հաջողակ տարի էր թատրոնի համար. այն դարձավ միանգամից 2 խոշոր կազմակերպության՝ «Օպերա Եվրոպա» (որտեղ ընդգրկված է 110 թատրոն 33 երկրից) եւ «Ռուսաստանի երաժշտական թատրոնների ասոցիացիա» (45 երաժշտական թատրոն) անդամ: «Առավոտը» հանդիպեց դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ, որը օրերս է վերադարձել Երեւան: Եվ քանի որ թատրոնից նրա բացակայության պատճառը հետաքրքրում է մեր հանդիսատեսին, խնդրեցինք ներկայացնել այն: Մեր զրուցակիցը նախ ասաց, թե կարճ ժամանակով փետրվարի 8-ին հյուրախաղերի կմեկնի Մոնրեալ, ապա կվերադառնա եւ այստեղ կլինի մինչեւ խաղաշրջանի ավարտը: «Օրերս եմ վերադարձել Մեքսիկայից, որտեղ տեղի նվագախմբի եւ հանրահայտ մեցցո սոպրանո Էլինա Գարանչայի հետ մի քանի քաղաքներում ելույթներ ունեցանք: Երեւանի թատրոնում Օրբելյանի առաջին բեմելը գալա համերգում (2016թ.): Ինչ վերաբերում է մեր թատրոնում սպասվելիք պրեմիերաներին, դրանք իսկապես առատ են: Դրանք սկսվում են գարնանից: Վերջապես թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի խորեոգրաֆիայով կկայանա Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Խաչատրյանի նույնանուն բալետի պրեմիերան, այսպիսով աշխարհում մենք կլինենք միակ թատրոնը, որտեղ կյանքի կոչված կլինեն խաչատրյանական երեք բալետները՝ «Սպարտակը», «Գայանեն» եւ «Դիմակահանդեսը»: Դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ կներկայացվի Բեթհովենի «Ֆիդելիոյի» համերգային կատարումը: Մարտի 17-ին ես կղեկավարեմ Չայկովսկի՝ մեծ գալա, որի ընթացքում առաջին բաժնում մեր մեներգիչների մեկնաբանմամբ կհնչեն արիաներ կոմպոզիտորի օպերաներից, իսկ երկրորդում՝ Հայաստանում առաջին անգամ, կկատարվի ռուս կոմպոզիտորի իսկապես հիասքանչ «Մոսկվա» կանտատը: Ապրիլին իտալացի ռեժիսոր Պաոլո Միչիքեյի բեմադրությամբ կներկայացվի «Ահեղ դատաստան» թատերականացված ներկայացումը՝ Վերդիի Ռեքվիեմի երաժշտությամբ: Լսել եմ, որ հանդիսատեսը ժամանակին ջերմ է ընդունել Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ, որտեղ ռեժիսորի հետ աշխատել է մեր բալետային արվեստի երախտավորներից Ժաննա Թամիզյանը: Վերջինս եւ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն կվերականգնեն հիշյալ օպերան, որում ընդգրկված է ճանաչված սոպրանո Անահիտ Մխիթարյանը»,- հայտնեց մաեստրո Օրբելյանը: Հավելեց նաեւ, որ Լիտվայի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հետ ինքը համաձայնություն է ձեռք բերել մի քանի օպերաների՝ Վերդի՝ «Էրնանի», Վագներ՝ «Լոնգրին», Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին» եւ Յոհան Շտրաուս որդու «Չղջիկը» ներկայացումների դեկորներով ու զգեստներով, իհարկե, մեր արտիստների մասնակցությամբ, Երեւանում բեմադրել դրանք: Կոնստանտին Օրբելյանը եւ Էլինա Գարանչան: Անցյալ տարվա աշնանը Պուչինիի «Տոսկայի» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) երեւանյան բեմադրության հաջողությունից հետո մեզ հետ զրույցում օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ղուկասյանն առանց մանրամասնելու ասել էր, որ թատրոնի խաղացանկային յուրաքանչյուր ներկայացում պետք է լինի բարձրարվեստ, եւ միայն այդկերպ կարելի է ունենալ նաեւ արտասահմանցի հանդիսատես: Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեցինք՝ հասցրե՞լ է դիտել խաղացանկային բոլոր ներկայացումները եւ դրանք գոհացնո՞ւմ են իրեն: Պարոն Օրբելյանը պատասխանեց. «Դժվար է միանշանակ խոսել այդ թեմայով: Օրինակ, Վերդիի «Աիդան» ակնահաճո է, բայց մեկ ներկայացում խաղալու համար 5 օր է անհրաժեշտ դեկորների տեղադրման, մի այդքան էլ՝ հավաքելու համար: «Տրուբադուրին», «Տրավիատային», իմ կարծիքով, անհրաժեշտ են «կոսմետիկ» շտկումներ: Օրերս կդիտեմ «Կարմենը», իսկ, ասենք՝ Բելինիի «Նորման» հանված է խաղացանկից, եւ այլն: Ինձ բավարարում են «Սպարտակ» եւ «Գայանե» բալետային ներկայացումները: Կհասնեմ նրան, որ անպայման Երեւանում բեմադրվեն Չայկովսկու «Կարապի լիճը» եւ «Քնած գեղեցկուհին» բալետները, որոնք անպակաս են նշանավոր թատրոնների խաղացանկերից…»: «Առավոտ» 02,02.2017

դիտվել է 44 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am