«Արաբկիր» բժշկական կենտրոնում նախընտրական մթնոլորտ է տիրում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի ընտանիքին պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնում այս օրերին նախընտրական մթնոլորտ է տիրում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արաբկիր» ԲԿ–ի տնօրեն Արման Բաբլոյանը, որը մտադիր է թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրացուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել, իր աշխատակիցներին «պարտադրում է» հավաքագրել ոչ միայն իրենց, այլև հարազատների, ծանոթների, ազգականների 20 հոգանոց ցուցակ՝ հագեցած անձնագրային տվյալներով։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում, սակայն, Արման Բաբլոյանն անձնագրային տվյալների հավաքելը մեկնաբանեց այլ կերպ. «ՀՀ առողջապահության նախարարությունը «Ինտեգրված առողջապահական համակարգ» ծրագիրն է տեղադրում, որը 10 քարտերի պարտադիր պահանջ ունի։ Քանի որ մեր աշխատողները, որոնք օգտվում են այդ ծրագրից, պետք է 10 քարտեր ունենան։ Այդ քարտերի տվյալների համար է ընդամենը թարմացվել բազան։ Թե չէ այլ խնդիր չկա։ Ոչ ոք ոչ ոքի ոչ մի բանում չի պարտադրել»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
