Աշտարակի նախկին քաղաքապետը տեղափոխվել է ՌԴ
«Հրապարակ»-ը գրում է.«Աշտարակի նախկին քաղաքապետ, անկուսակցական Արմեն Անտոնյանն աշնանը պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա արդեն մոտ երեք ամիս է՝ Վլադիկավկազում է ապրում և գործունեություն ծավալում։ Ինչ-որ բիզնես է ղեկավարում։ Բայց, ասում է, չի արտագաղթել՝ ընտանիքն այստեղ է, հաճախակի Է գնում-գալիս Է, որդին Էլ բանակում Է ծառայում՝ Ղարաբաղում։ «Իմ աշխատանքն Է, աշխատում եմ, ես ինձ լավ եմ զգում՝ հայաստանյան թոհուբոհից հեռու։ Մենակ չեմ այստեղ, Հայաստան գալիս-գնում եմ, Էնպես որ, նորմալ Է ամեն ինչ։ Բայց չեմ արտագաղթել, ընտանիքս Հայաստանում Է, տղաս Ղարաբաղում ծառայում Է, ես Էլ աշխատում եմ, հո պարապ չէի՝ մնալու»,–ասաց պարոն Անտոնյանը։ Բիզնեսն իրենը չէ, հայաստանյան մի ընկերություն է, որը ՌԴ-ից տարբեր ապրանքներ է ներմուծում Հայաստան, ինքն էլ դրա կազմակերպական հարցերով է զբաղվում։ Թեկուզ ՌԴ-ում քաղաքականությունից գլուխն ազատած՝ այլ գործերով է զբաղված, բայց ասաց, որ հետևում է մեր ներքաղաքական իրադարձություններին՝ նշելով, որ ցավ է ապրում հատկապես իր մարզում տեղի ունեցող որոշ գործընթացների համար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
