Հերթական բռնությունը կնոջ նկատմամբ Աբովյան քաղաքում. 2 երեխաների մայրը ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո հայտնվել է անօգնական վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է ՝ Աբովյան քաղաքի Սևանի 4/1 շենքում բնակվող 32-ամյա Հերմինե Հովհաննիսյանը, ով 2 անչափահաս աղջիկների մայր է՝ հայտնվել է շրջափակման մեջ և այս ցուրտ եղանակին ապրում է անմարդկային պայմաններում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նրա 34-ամյա ամուսինն է՝ Շանթ Մուրադյանը, ով ավելի շատ նման է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի՝ Կապույտ Մորուքի հերոսին: 8 տարի է՝ Հերմինեն իր 8-ամյա Անգելինայի և 10-ամյա Լուսինեյի հետ բնակվում են նշված հասցեում և մայրը, ով ամուսնու դաժան ծեծերի հետևանքով արդեն ունի առողջական լուրջ խնդիրներ, կատարել է էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարումները և հարևանները գիտեն, որ նա նշված բնակարանից է իր երեխաներին ճանապարհել Աբովյանի թիվ 7 միջնակարգ դպրոց: Անգամ Անգելինային դպրոցում համարում են գերազանց սովորող: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հերմինեն ասում էր. «Ամուսինս, ով ունի հոգեբանական խնդիրներ, հաճախակի է բռնության ենթարկել՝ թե ինձ, թե երեխաներիս: Գլխիս վրայի սպիները նրա հարվածների արդյունքն է, բայց որպեսզի հարևանների մոտ խոսք ու զրույցի առարկա չդառնամ, ամեն անգամ մեջս պահել եմ, մտածելով՝ ամուսինս կուղղվի, սակայն պարզվեց, որ նա կարմիր կովի նման իր կաշին չի փոխում: Տունը, որտեղ մենք բնակվում ենք գրանցված է նրա եղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, Մակիչ Մուրադյանի անունով ու դա է պատճառը, որ Մակիչը օգտագործելով ամուսնուս հոգեկան անհավասարակշիռ վիճակը՝ ամեն անգամ ինչ-որ պատրվակով ամուսնուս սրում էր մեր դեմ: Երեխաներս երբևիցե առողջական խնդիրներ չեն ունեցել, ամուսինս դրսում մարդկանց խափում և ասում էր, որ, իբրև, նրանք տառապում են էպիլեպսիայով ու մարդկանց մոտ խղճահարություն էր առաջացնում, իսկ մարդիկ օգնության ձեռք էին մեկնում ու գամար տալիս: Բազմաթիվ անգամ խնդրել եմ, որ երեխաներին չպիտակավորի, իսկ դա օգուտ չէր տալիս, ավելի էր բորբոքվում ու սկսում էր ծեծի ենթարկել ոչ միայն ինձ, այլև երեխաներին: Լավ է, գոնե հարևանները օգնում են ինձ: Ճիշտ է՝ երեխաներս հիմա գտնվում են պապիկի տանը, բայց դա հարցի լուծում չի: Մեր հույսը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ու Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն է, որպեսզի կարողանանք այս ձմռան սառնամանիքին գոնե էլկետրականությունը միացնել: Հակառակ դեպքում՝ չգիտենք էլ ում դիմենք»: Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու ժամանակին նա չի դիմել իրավապահ մարմիններին՝ ամուսնու կողմից բռնության ենթրակվելու համար, նա կրկին ասում էր. «Մտածում էի՝ խայտառակ չլինենք և նա կուղղվի: Սակայն ապարդյուն»: Երեխաները պատմում էին նաև, ասելով. «Հեռուստացույցով մուլտֆիլմ էինք նայում՝ «Մաշան ու արջը» և պապան տեսնելով դա՝ հեռուստացույցը լուսամուտից դուրս նետեց: Մենք ուզում ենք գնանք դասի, բայց չենք կարող, քանի որ դասի գնալու համար պետք է Աբովյանում ապրենք՝ Աբովյանի մեր տանը մնանք»: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Հերմինեի հայրը՝ Կամո Հովհաննիսյանը Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է եղել, մի քանի անգամ վիրավորվել է և դա չի խանգարել նույնիսկ, որ նա առողջական խնդիրներ ունենելով հանդերձ մասնակցի ապրիլյան քառօրյա պատերազմին: Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է Աբովյանի քաղաքապետը, ով խոստացել է, որ վաղը կընդունի՝ ամուսնու կողմից դաժան վերաբերմունքի արժանացած կնոջը և կանեն ամեն հնարավորը, որպեսզի հարցը դրական լուծում ստանա: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի h hh hhh hhhh

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am