Washington Post-ը հայտնում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Սիրիայի Ռաքքա քաղաքի վրա վճռական հարձակման պլանը, որը նախապատրաստվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թիմի կողմից:Օբաման հունվարի 17-ին հանձնարարել էր Թրամփի շտաբին փոխանցել փաստաթուղթ, որտեղ մասնավորապես նախատեսվում էր քրդական խմբավորումներին սպառազինությունների մատակարարում և նախանշված էին Թուրքիայի իշխանությունների հետ բանակցությունների թեզիսներ, որոնք կարող էին կտրուկ արձագանքնել նման քայլին։
Թրամփի վարչակազմի համար Օբամայի մոտեցումը եղել է չափազանց աստիճանական ու ռիսկից զուրկ. «Նրանք ներկայացրել են տեղեկատվությունը, սակայն մենք մեծ բացեր ենք նկատել։ Դա վատ աշխատանք է»,- ասել է Թրամփի ներկայացուցիչը, որը ծանոթացել է փաստաթղթի հետ։
Նշենք,որ Ռաքքան համարվում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ոչ պաշտոնական «մայրաքաղաքը» Սիրիայում և Իրաքի Մոսուլ քաղաքից հետո ԴԱԻՇ-ի երկրորդ հենակետը։
300 հազար բնակիչ ունեցող քաղաքը իսլամիստները գրավել էին 2013թ.։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից