«Մեր պես հայրենասեր տղերքին հանցագործ սարքե՞ն». Սոսո Մարգարյանն ու ընկերները դատապարտվեցին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի երեկվա դատավճռով հուլիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սոսո Մարգարյանը, Գագիկ Միքայելյանն ու Արսեն Մկրտումյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր ճանաչվեցին Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկում` ՊՊԾ գնդի մոտակայքում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ: Ավելի կոնկրետ՝ նրանք քարեր են նետել այդ օրը ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ, քաշել նրանց ոստիկանական վահանները: Գործով կա 46 տուժող, որոնց դատարանն այդպես էլ չլսեց, քանի որ ամբաստանյալներն ընդունել էին իրեն առաջադրված մեղադրանքները եւ խնդրել արագացված կարգ կիրառել: Մեղադրյալ Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանն անդրադառնալով դատախազի՝ իր պաշտպանյալի հանդեպ երեք տարվա ազատազրկում պահանջելու փաստին, ասաց, որ այն հիմնավորումներ չունի: Ըստ նրա՝ քաղաքացիները, մասնակցելով ցույցի, փորձել են այդպես կանխել իրավապահների կողմից ՊՊԾ գունդը գրավածների հանդեպ ուժի կիրառումը, որի դեպքում երկու կողմից լինելու էին զոհեր եւ վիրավորներ. «Եթե հասարակությունն այդ օրերին պասիվ լիներ եւ դեմ չարտահայտվեր ուժի կիրառմանը, մեծ էր հավանականությունը, որ իշխանությունն ուժ կկիրառեր ՊՊԾ գնդի տարածքը գրավելու համար…Իմ պաշտպանյալը քար է նետել այն բանից հետո, երբ ոստիկանների նետած լուսաձայնային նռնակը պայթել է նրա ոտքի մոտ: Այդ դեպքով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով պաշտպանյալս տուժող է ճանաչվել: Ըստ տեսանյութի՝ նրա նետած քարը մի քանի մետր թռել է ու ընկել գետնին՝ ոստիկաններից շատ հեռու»,-հավելեց Արա Զաքարյանը: Սոսո Մարգարյանն էլ իր վերջին խոսքում ասաց՝ ընդունում է իր մեղքն առ այն, որ քար է նետել, սակայն չի կարծում, թե իր կատարածը հանցագործություն է: «Այսինքն՝ ես մեղավոր եմ, բայց մեղավոր չեմ»,- արձագանքեց դատավորը: Մեղադրյալն ի պատասխան նշեց, որ իրենք ցանկացել են իրենց մասնակցությամբ կանխել արյունահեղությունը. «Եթե իշխանություններն ուզում են մեր պես հայրենասեր, ջահել տղերքին հանցագործ սարքե՞լ…տարօրինակ է»: Պաշտպանն ուշադրության հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ, առանց հավաքը ցրելու համար ժամանակ տրամադրելու։ Ամբաստանյալ Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Չատինյանը դատարան ներկայացրեց իր պաշտպանյալին վերաբերող դրական բնութագրեր, որտեղ նշվում էր, որ Միքայելյանն աշխատում է 142 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, աշխատել է նաեւ ԳԱԱ-ում։ Ամբաստանյալն իր խնամքի տակ ունի երկու տարեկան երեխա։  Իր վերջին խոսքում Գագիկ Միքայելյանն ասաց. «Նպատակ չենք ունեցել բռնություն կիրառել: Լուսաձայնային նռնակների նետումն անսպասելի սկսվեց, սկսեցինք պաշտպանվել: Խնդրում եմ հաշվի առնել, որ խնամակալության ներքո ունեմ կին եւ երեխա»: Ամբաստանյալ Արսեն Մկրտումյանը նույնպես հանդես եկավ վերջին խոսքով․«Ես ընդունում եմ իմ մեղքը, զղջում եմ արարքիս համար, խնդրում եմ հնարավորություն տալ ապացուցել, որ այդ արարքն ինքնաբերաբար է կատարվել»: Բոլոր երեք ամբաստանյալների համար փաստաբանները խնդրեցին կիրառել մեղմ պատիժ կամ պատժի պայմանական չկիրառում։ Դատախազ Հայկ Պետրոսյանը, անդրադառնելով պաշտպանական կողմի ճառերին, նշեց, որ դրանց մեջ առկա են այլընտրանքային տարրեր, իսկ պաշտպան Ա․ Զաքարյանի ելույթում քաղաքական ենթատեքստ տեսավ․ «Ո՞վ է ասել, որ իշխանությունը փորձել է հաշվեհարդար տեսնել այդ մարդկանց հետ, իսկ զանգվածային անկարգությունների մասնակիցները կարողացել են կանխել այն՝ քար նետելով կամ այլ ձեւով։ Այդ օրը ոստիկանության աշխատակիցները դրսեւորել են ծայրահեղ զսպվածություն»։ Նշենք, որ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը դատարանից խնդրել էր ամբաստանյալներին դատապարտել երեք տարվա ազատազրկման, ինչն էլ դատարանն արեց: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am