Ես չեմ դուրս եկել, ՀՀԿ-ն է ինձնից 5 տարի առաջ հեռացել. Վարդան Ղուկասյան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (Վարդանիկ), որ օրերս «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, թե 5 տարի առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից և առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել «Ծառուկյանի դաշինքի» ցուցակով, այս պահին ՀՀԿ անդամ է։ Այդ մասին մեր հարցին ի պատասխան ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը թերթին տեղեկացրել է, որ Ղուկասյանից կուսակցությունը ստանալու դիմում դեռևս չեն ստացել: Թերթը զրուցել է Վարդանիկի հետ: – Պարոն Ղուկասյան, դուք ասում եք, որ 5 տարի առաջ դուրս եք եկել կուսակցությունից, ՀՀԿ-ից ասում են ՎարդանՂուկասյանը ՀՀԿ անդամ է։ – Դիմումը տվել եմ, ուղարկել եմ, հանգիստ եղեք։ – Ե՞րբ։ – Երկու օր առաջ։ 5 տարի առաջ էլ էի տվել, երկու օր առաջ էլ եմ տվել։ – Ասում են՝ չունենք դիմում։ – Այստեղ մարզային խորհրդից հարցրեք, դիմումները տվել ենք, պիտի տանեն հասցնեն Երևան։ – Անդամագրվո՞ւմ եք որևէ այլ կուսակցության։ – Ոչ։ – Իսկ ինչո՞ւ եք դուրս գալիս։ – Ես չեմ դուրս եկել, ՀՀԿ-ն է ինձնից հեռացել, 5 տարի առաջ հեռացել է ինձնից, ես էլ իրենից։ – Արդեն հստակ պայմանավորվե՞լ եք «Ծառուկյան դաշինքի» հետ, որ ընտրություններին մասնակցելու եք նրանցցուցակով։ – Այո, այո»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
