Ովքե՞ր կմտնեն պառլամենտ. տան «բազարը» շուկայում չի անցնում

«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդն ասում է` տան «բազարը» շուկայում չի անցնում: Չերչիլն էլ ասում է` կանխատեսիր, հետո կբացատրես, թե ինչու տեղի չունեցավ: Բոլոր դեպքերում, ո՞ւմ «կժպտա» ապագա պառլամենտը: Հասկանալի է, որ ՀՀԿ-ին, որի առաջնորդը վերջին ԳՄ-ներից մեկում ասել է` անթերի ընտրություններ պետք է անցկացվեն: Կարո՞ղ են՝ հարցնենք վարչապետաբար: Իհարկե` ոչ: Ինչո՞ւ: Նախ՝ որ իներցիան անպայմանորեն գործելու է: Ապա եւ՝ այսօր արդեն իսկ քաղաքագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում ռեյտինգային ընտրակարգի մասով, մանավանդ որ բավականին թվով օդիոզ ֆիգուրներ ներգրավվելու են այդ պայքարի մեջ. ասենք, Վարդանիկը Շիրակում «պայքարելու» է իր «ախոյան» Բալասանյանի որդու կամ նրա ներկայացուցիչների դեմ, եւ երաշխավորել, որ բոլոր ռեյտինգային-օդիոզները մինչեւ վերջ խաղի կանոնները կպահեն, փոքր-ինչ դժվար է: Այսպիսով, պառլամենտ կմտնի ՀՀԿ-ն, ընդ որում` բավականին լուրջ ներկայացվածությամբ, որը վերջին` Հովիկ Աբրահամյանի «դուրսգրումից» հետո ապացուցեց, որ «վտակայնությունն» իսկապես «ձախության մանկական հիվանդություն է» ՀՀԿ-ում, խելացի «գառը» մնում է յուր «փարախում»: Կարծում ենք, որ խորհրդարան կմտնի նաեւ ՀՅԴ-ն` դաշինք կազմելու ՀՀԿ-ի հետ: Չմոռանանք, սակայն, որ գրեթե հարյուրքսանամյա այդ «ծերուկը» անգամ իր կուսակցական մարզպետի կողմից ղեկավարվող մարզկենտրոնում` Գյումրու ավագանու ընտրություններում չկարողացավ հաղթահարել հինգ տոկոսի շեմը, բայց քանի որ ՀՅԴ-ն, ինչպես միշտ, լավ է կողմնորոշվում, կկարողանան հաստատապես կրկին բազմել պառլամենտի կարմիր աթոռներին: Հաջորդ ուժը, որը լուրջ ներկայացվածություն կունենա պառլամենտում, կլինի խայտաբղետացված, բավականին անհասկանալի դարձած «Ծառուկյան» դաշինքը, քանի՞ տոկոսով, դժվար կլինի ասել, սակայն հաստատապես` որոշիչ ձայնով: Դաշինքը մաս կկազմի՞ ՀՀԿ-ի հետ՝ կոալիցիայի տեսքով: Կախված է ընտրությունների ընթացքից, իր եւ ՀՀԿ-ի հավաքած ձայներից: Կոալիցիայի հավանականությունը մեծ է, եթե իսկապես արդար ու անթերի ընտրություններ անցկացվեն: Ընդ որում, ԲՀԿ-ն, ի տարբերություն կամ ի նմանություն «Օհանյան» դաշինքի, այնքան խայտաբղետ է, որ, կարելի է ասել, դետոնատոր է դրված երկուսի տակ, պառլամենտում հայտնվելուց հետո` տրոհվելու, մաս-մաս լինելու առումով: Հաջորդ ուժը, որը կմտնի պառլամենտ, մեր կարծիքով, կլինի «Հայկական վերածնունդը», քանզի նախկին ՕԵԿ-ը ունի բավականին լուրջ կառույցներ տեղերում, ունի ընտրությունների մեծ փորձ եւ շատ վաղուց լուրջ աշխատանք է տանում պառլամենտում տեղ ունենալու համար: Վերջին ուժը, որ տեղ կունենա պառլամենտում, «Ելք» դաշինքն է: Ինչո՞ւ: Արդեն ասել ենք»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am