Ով է լինելու Սյունիքի թեկնածուն.մարզպետը հայտնել է
Մեր ունեցած տեղեկություններով,երեկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հավաքել է մարզի ակտիվին,ժողով է արել և հայտնել իր որոշման մասին:Նա ասել է,որ առաջադրելու է իր թեկնածությունը: Նույն ընտրատարածքից իր թեկնածությունն է առաջադրելու նաև <<Ջերմուկ Գրուպ>> -ի սեփականատեր Աշոտ Արսենյանը : Վահե Հակոբյանի խոսքով,եթե իրենց հաջողվի 12000-14000 ձայն հավաքել,ապա դա շատ լավ ցուցանիշ կլինի: Մարզպետի փոխանցմամբ ռեյտինգայինով այլ թեկնածուներ նույնպես կլինեն: <<Իհարկե ես պատգամավոր չեմ դառնալու,հաղթանակի դեպքում մնալու և շարունակելու եմ աշխատել իմ պաշտոնում>>,-անկեղծացել է Վահե Հակոբյանը: Սյունիքում կեսկատակ կեսլուրջ ասում են,որ ինչպես ղարաբաղցիներն են գրավել Երևանը,այնպես էլ երևանցիներն են գրավել Սյունիքը,քանի որ մարզպետը,գլխավոր դատախազը,դատարանի նախագահը երևանցի են,բնականաբար պատգավամավորի թեկնածուներն էլ Երևանից կլինեն:
