«Առնետավազք է սկսվել. թմբլիկ առնետները գնում են լավ տեղ». Ֆերդինանտ Առաքելյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց,որ զարմացել է, որ այս օրին ԵԽ-ն հայտարարեց, որ իշխանությունների հետ համաձայնության են եկել հակակոռուպցիոն գործողություններում . «Տարօրինակ էր այն ընտրությունը, որ նրանք արել են՝ կրթություն, առողջապահություն, հարկային եւ ոստիկանական ծառայություններում: Եթե այսպես է, նշանակում է կոռուպցիոն իրավիճակում ոչինչ չի փոխվելու, որովհետեւ իրական կոռուպցիան գործող իշխանությունների բարձր բուրգում գտնվող անձանց իրական ներքին համաձայնություններն են եւ դրանք ամրագրող մարմինները»: «Զարմացած եմ, որ տիկին Խառատյանն անընդհատ ասում է՝ կոռուպցիա: Մեզ մոտ կոռուպցիա չկա, մեզ մոտ թալան է պարզապես՝ կամաց տանում են: Որ կուսակցությունը իշխանություն է վերցնում՝ բուրգ են կառուցում: Կուսակցությունը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե բուրգ կառուցի իրենց համար, որ իրենց պաշտպանեն: Ընտրություններին կուսակցություններն ասում են՝ տվեք մեզ իշխանություն, մենք գանք. Ինչի՞ տանք, որ: 88-ին տվեցինք- ավերեցիք, հետո տվեցինք ՝ նորից ավերեցիք: Որեւէ մեկը ծրագիր ունի՞՝ ԲՀԿ-ն էլ չունի, ոչ մեկն էլ չունեն: Առնետավազք է սկսվել՝ ստեղից ստեղ, այնտեղից այստեղ: Էն լավ,. թմբլիկ առնետները գնում են լավ տեղ, էն կիսատ սոված առնետներն էլ գնում են մինչեւ մարագ, մինչեւ կվերջանան: Սա ողբ է»,հայտարարեց ասուլիսի մյուս բանախոս ,քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:
