Պուտինը`Դոնբասում իրավիճակի սրման պատճառների մասին
TASS-ը հայտնում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվանել է Դոնբասի իրավիճակի սրման երեք պատճառներ, և որ Կիևը կարիք ունի դրամական միջոցների և փորձում է ԵՄ աչքում իրեն ներկայացնել որպես զոհ: «Առաջին պատճառն այն է, որ ուկրաինական իշխանություններին այսօր անհրաժեշտ են դրամական միջոցներ: Իսկ գումարը ստանում են Եվրամիությունից և Եվրոպայի առանձին երկրներից, ԱՄՆ-ից և միջազգային ֆինանսական ինստիտուտներից` իրենց ներկայացնելով որպես ագրեսիայի զոհ: Ուշադրությունը շեղելով Դոնբասի վրա, Ուկրաինայի իշխանությունները նաև փորձում են պայքարել ընդդիմության դեմ:
Երրորդ պատճառն այն է, որ Ուկրաինան ԱՄՆ-ում աջակցել է կոնկրետ թեկնածուի, և այժմ Դոնբասի իրավիճակի սրման ճանապարհով փորձում է հարաբերություններ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ »,- հայտարարել է Պուտինը:
