Սիրիայի հարցով հերթական հանդիպման օրը հայտնի է
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ փետրվարի 6-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և Ռուսաստանի Դաշնության(ՌԴ) միջև Սիրիայի հարցով քննարկում տեղի կունենա: Ըստ թուրքական «Yenisafak» օրաթերթի` այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Անուար Ժայնաքովը: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Աստանայում Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումից հետո ՌԴ-ն, Իրանը եւ Թուրքիան համաձայնության էին հասել Սիրիայում զինադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ: Իսկ մինչ այդ , նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարները հանդիպել էին Մոսկվայում՝ կրկին քննարկելու սիրիական ճգնաժամը: Թուրքական մի շարք աղբյուրներ էլ տեղեկացնում են, որ նշյալ քննարկումներին մասնակցելու է նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
