Թուրքիան վճռական է գնալ այն ճանապարհով, որով պատմությունը նախազգուշացնում է չգնալ. Գարո Փայլան

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով մեջլիսում «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու համար հեռացվեց նիստի աշխատանքներից, հոդված է գրել` անդրադառնալով կատարվածին և իր ելույթի նպատակին: Հոդվածը հրապարակվել է «Ակօս» պարբերականում: Փայլանը պատմել է, որ նախորդ շաբաթ այցելել էր Բեռլին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նա գնացել էր Գերմանիայի խորհրդարան, որտեղ ականատեսն էր եղել Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման ժամանակ բոլոր պատգամավորները, կանցլեր Մերկելը և նախարարները հոտնկայս ծափահարում էին Հոլոքոստի զոհերին նվիրված ելույթներին և դաշնամուրային կատարմանը: «Ես հիացած էի: Գերմանիայի խորհրդարանը հարգանքի տուրք էրմատուցում ոչ վաղ անցյալում նացիստական կառավարության կողմիցիրականացված մեծ հանցանքի զոհերին: Իսկ ես եկել էի ամբողջովինայլ մթնոլորտից: Մի երկրից, որը չի կարողանում առերեսվել երեկվազուլումի հետ և շարունակում է այսօրվանը… Տխրեցի երկրիս համար, թաց աչքերով գնացի հանդիպման… Ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ սահմանադրականփոփոխությունների առաջարկի վերաբերյալ ելույթ էի ունենում, հեռացվեցի մեջլիսից օսմանյան վերջին տարիներին իմ ժողովրդիգլխին եկածի մասին խոսելուս համար: Ես որպես հայ պատգամավորչեմ կարողանում խոսել 102 տարի առաջվա մեղքերի մասին, մինչդեռգերմանացիները` աջակողմյան և ձախակողմյան, իշխանական ևընդդիմադիր, ձեռք ձեռքի տված և մեծ ինքնավստահությամբառերեսվում էին իրենց սխալների հետ: Եվ ոչ ոք չէր մտածում, որստորացվում է գերմանական ինքնությունը»,- գրում է Փայլանը` նշելով, որ Թուրքիայում օրեցօր ավելի է բարդանում պատմությանն անդրադառնալը: Խոսելով իր ելույթի մասին` պատգամավորը նշել է, որ նպատակ է ունեցել պատգամավորներին մտովի տեղափոխել օսմանյան ժամանակաշրջան, երբ սկսվել էին այն ժամանակվա սահմանադրական քննարկումները` ցանկանալով հիշեցնել այդ տարիների սխալները: «Այսօրվա մեջլիսում քննարկվող սահմանադրական փոփոխությունների առաջարկը «Ազգայնական շարժում» կուսակցությունը որակում է որպես «թուրքի սահմանադրություն»: Դա ինձ վախեցնում է, քանի որ այն ժամանակ Թալեաթ և Էնվեր փաշաները նույն տրամաբանությամբ թուրքի սահմանադրությունը դրեցին կիրառության մեջ, որտեղ որոշ քաղաքացիներ առ ոչինչ համարվեցին: 1913-1923 թվականներն անցան մեծ կոտորածներով, ցեղասպանություններով, ջարդերով. մեծ մասշտաբով կորցրեցինք հայ, ասորի, հույն և հրեա ժողովուրդներին: Սակայն երբ ես ասացի դրա մասին մեջլիսում, մեծ զայրույթ առաջացավ: «Ցեղասպանություն» բառն օգտագործելու համար ինձ պատմության մեջ չտեսնված պատժի ենթարկեցին` արգելեցին սահմանադրական քննարկումների երեք նիստից, իսկ մեջլիսի ամբիոնից արված հայտարարությունը հանվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արձանագրություններից»,- նշել է Փայլանը: Նա ընդգծել է, որ իր հիմնական նպատակը ոչ թե բանավեճ սարքելն էր, այլ հորդորելն էր անցյալից դաս քաղել և նույն սխալներն այլևս չկրկնել: «Մտահոգ եմ: «Թուրքի սահմանադրությունը սարքելու» համար ճանապարհ ընկած, գործը դեռ չսկսած մեծ ախորժակով քուրդ պատգամավորներին բանտ ուղարկած մեջլիսի կողմից լիազորությունները մեկ անձի փոխանցելը լավ արդյունքների չի հանգեցնի: Քրիստոնեական և հրեական համայնքներն օսմանյան վերջին շրջանում միատարրության գաղափարախոսության հետևանքով Անատոլիայում 40 տոկոսից դարձել են հազարից մեկը: Մենք մեծ գին ենք վճարել: Սա կայն ոչ միայն մենք, այլ բոլորն են կորցրել, մի քանի մարդու մեղքի պատճառով բոլորն են կեղտոտվել: Ինձ համար խնդիրը միայն մեջլիսում խոսքի ազատության սահմանափակումը, ընտրված անձի նկատմամբ անարգանքը կամ «այդ բառը» կիրառել-չկիրառելը չէ: Դրանք իհարկե կարևոր են, սակայն հիմնական վախեցնողն այն է, որ Թուրքիան վճռական է գնալ այն ճանապարհով, որով պատմությունը նախազգուշացնում է չգնալ»,- նշել է Գարո Փայլանը: Նա փաստել է, որ դեպքերը կարող են տանել այնպիսի զարգացումների, որոնցից կտուժեն բոլորը: «Այս հողը, որին 10 տարի առաջ հանձնեցինք Հրանտ Դինքին, այսօր աղավնու անհանգստություն է ապրում: Այդ վախվորածությունն անտեղի չէ: Մենք` հայերս, դա ամենալավը գիտենք: Այդ պատճառով ձեզ` մեծամասնությանդ եմ դիմում` եկեք հետ դառնանք այդ պատմական սխալից»,- եզրափակել է մեջլիսի հայ պատգամավորը:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am