«Այդ համակարգ փոխելը ո՞րն է, ինչու առաջ ուզում էին լավ բան անել, չէի՞ն կարողանում». Լեւոն Թոքմաջյան

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ամեն օր հեռուստաեթերով լսում է կոչեր ու էլի կոչեր։ Ասում է՝ այդ ամենից լավ բան չի սպասում, ապա մանրամասնում, թե ինչ նկատի ունի. «Գիտե՞ք ինչու լավ բանի չեմ սպասում, որովհետեւ այդ համակարգ փոխելը ո՞րն է, ինչու առաջ ուզում էին լավ բան անել, չէի՞ն կարողանում։ Ամեն ինչ կախված է ցանկությունից, կա՞ր ցանկություն՝ չկար, հիմա որտեղի՞ց պետք է լինի այդ ցանկությունը։ Մեկ է՝ խորհրդարանում լինելու է կայուն մեծամասնություն, իսկ ի՞նչ է նշանակում կայուն մեծամասնություն, դա ինձ համար անհասկանալի է, կարծում եմ՝ էլի նույն բանն է լինելու, եւ ոչինչ չի փոխվելու։ Թվերի վերադասավորությունից հաշիվը չի փոխվում։ Ոնց նայում եմ, տեսնում եմ, որ բոլորն ուզում են խորհրդարան։ Այնպիսի մարդիկ են ուզում գնալ խորհրդարան, որ ունեն բիզնես, գործարար մարդիկ են։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ուզում գնալ, պարզ է մի բան. ուզում են լինել անձեռնմխելի, ոչ ոք իրենց ձեռք չտա, եւ ավելի ազատ իրենց գործերը կատարեն։ Թող անեն, ինչ ուզում են, բայց ժողովուրդը դրանից ինչ-որ բան շահելո՞ւ է, ես կարծում եմ, որ ոչինչ չի շահելու»։ Թոքմաջյանը չի հավատում, որ մեր օրերում կարող են հրաշքներ կատարվել, որովհետեւ ամեն ինչ հաշվարկված է, մտածված, իսկ իշխանության կերակրատաշտից օգտվողներն էլ այսօր դեմ են դուրս գալիս նույն իշխանությանը։ «Ինչի՞ համար են դեմ դուրս գալիս՝ վիրավորված են, նեղացա՞ծ, ոչինչ չենք կարող իմանալ, դրա համար շատ հարցեր այնքան մութ են։ Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը որ ուզեր, շատ հարցեր չէ՞ր կարող լուծել, վարչապետ էր, չէ՞, իսկ ինչո՞ւ չարեց, որովհետեւ չէր ուզում, կամ թույլ չէին տալիս։ Սեյրան Օհանյանը, ով կամ դուրս եկավ, կամ հանեցին, իշխանության մեջ էր, կառավարության անդամ, ինչո՞ւ է այսօր դեմ դուրս գալիս։ Թող պատճառաբանի, ասի՝ այսինչ բաների համար դուրս եմ գալիս։ Կամ՝ Վիկտոր Դալլաքյան, դու անընդհատ նախագահի կողքին ես եղել, խորհրդական, խորհրդարանում նրա ներկայացուցիչը, ի՞նչ կատարվեց, ինչու այսօր դեմ ես դուրս գալիս։ Չի ասվում, էլի մութ է մնում մեզ համար։ Այնպես որ, այնքան մութ բաներ կան, որ ինչպե՞ս կարող ենք սպասելիքներ ունենալ… Ես ոչ թե ինչ-որ մեկին պաշտպանում եմ, այլ ուզում եմ ինձ նման հարյուրավոր, հազարավոր մարդիկ իմանան, թե ինչումն է գաղտնիքը, ի՞նչ է եղել՝ իր հետ վա՞տ են վարվել, ուզեցել է բիզնես անի, չե՞ն թողել, թե՞ արտառոց բաներ է նկատել, բայց ի վիճակի չի եղել բարձրաձայնել»,- ասում է Թոքմաջյանն ու ընդգծում, որ քանի դեռ շատ բաներ չգիտենք, չենք կարող սպասելիքներ ունենալ։ Իսկ եթե մի բան չի բացահայտվում, ուրեմն այս ամենը խաղեր են։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 160 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am