Հովիկ Շահինյանը կառաջադրվի Արաբկիրում

Գագիկ Ծառուկյանի դաշինքը մեծ ձգողական ուժ է դարձել իշխանությունից «աբիժնիկների» համար։ Էլ Գյումրիի Վարդան Ղուկասյան, էլ Ճոյտ Հակոբ Հակոբյան, էլ նախկին պաշտոնյաներ։ Երեկ տեղեկացանք, որ այստեղ է նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ, երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը։ Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արաբկիրում՝ «Միասնություն» շարժման կողմից, որի անդամ է նաեւ ինքը։ Հովհաննես Շահինյանի քաղաքական եւ կրիմինալ արկածների մասին մամուլի հրապարակումներից կարելի է հատորյակներ կազմել։ 2005թ. նա նշանակվել է Արաբկիր համայնքի ղեկավար, մեկ տարի անց անդամագրվել է Հանրապետականին, դարձել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։ 2008-ի նախագահական ընտրությունների օրը, ըստ մամուլի, անձամբ է կառավարել այն հրոսակախմբին, որը հարձակվեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց վրա ու ոստիկանության աչքի առաջ ծեծի ենթարկեց նրանց։ Բայց դրա համար նա պատասխանատվության չենթարկվեց։ Առհասարակ, նա բազում հերոսական դրվագներով է աչքի ընկել, հատկապես ընտրությունների շրջանում։ Իսկ երբ արդեն հայտնվել էր իշխանության սեւ ցուցակում, հեռացավ երկրից, բայց դրսից նույնպես չէին դադարում նրա տարբեր հերոսությունների մասին լուրերը։ Անգամ դատախազությանն ուղղված բողոքներ էին ստացվում հայ համայնքից։ 2008-ի ընտրություններից հետո պարզվել էր, որ Արաբկիր համայնքում ընտրակաշառքի բաշխման պրոցեսում մոտ 400 միլիոն դրամի պակասորդ է հայտնաբերվել, իսկ ընտրությունների պատասխանատվությունը կրում էր Հ. Շահինյանը։ 2010-ին Շահինյանն իր ուժերը կրկին փորձեց Արաբկիրի թաղապետի ընտրությունների ժամանակ, սակայն ՀՀԿ-ից աջակցություն չստանալով՝ պարտվեց Ալբերտ Երիցյանին։ 2011-ին Արաբկիրում կատարված աղմկահարույց սպանության ժամանակ էլ հայտնի դարձավ, որ Շահինյանը 100 հազար դոլար պարտք է Հովհաննես Թամամյանին, թեեւ Շահինյանն անձամբ հայտարարեց, թե պարտք ու պահանջ չունի որեւէ մեկի հետ։ 2012-ի ԱԺ խորհրդարանական ընտրություններից առաջ էլ Շահինյանը դուրս եկավ ՀՀԿ-ից եւ զբաղվում էր նախկին կնոջ` Սաթիկ Սեյրանյանի նախընտրական քարոզչությամբ: Լուրեր կային, որ ինքն էլ ԲՀԿ ցուցակում էր ուզում հանգրվանել, բայց չստացվեց։ Դրանից հետո նա անդամակցեց Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկրին», նրա հետ մասնակցեց Երեւանի ավագանու ընտրություններին։ Հիմա հերթը ԲՀԿ-ի հետ համագործակցությանն է։ Երեկ  Հրապարակ օրաթերթը Հովհաննես Շահինյանից հետաքրքրվել է ՝ փակե՞լ է պարտքերը եւ կարո՞ղ է վերադառնալ ու մասնակցել ընտրություններին։ Շահինյանը զարմացավ. «Իսկ ո՞ւմ եմ պարտք։ Ես ոչ մեկին էլ պարտք չեմ»։ Նա պատասխանեց մեր մի քանի հարցերին եւս։ - Այո, ես առաջադրվելու եմ ռեյտինգային ցուցակով, «Միասնություն» շարժման խորհուրդը որոշում է կայացրել, որ մասնակցենք «Ծառուկյան դաշինքով», ես էլ կառաջադրվեմ թիվ 2 ընտրատարածքում։ - Իսկ պարտք ու պահանջի խնդիր այլեւս չկա՞, իշխանության հետ խնդիրներ չե՞ն առաջանա, այդ խնդիրներին մամուլը բազմիցս է անդրադարձել։ - Ի՞նչ խնդիր, ոչ մի խնդիր էլ չկա։ Պարտք ու պահանջ էլ։ Ոչ մի պարտք էլ չկա ոչ մեկին, ես առաջին անգամն եմ լսում։ - Բայց Դուք անգամ երկրում էլ չէիք, չէ՞, կարծես թե փախուստի էիք դիմել։ - Երկրում չլինելն ի՞նչ կապ ունի, գիշերն էլ եմ գնալու, 3-ին թռիչք ունեմ Կրասնոդար։ - Իսկ ինչո՞ւ խզվեց Ձեր եւ իշխանության, ՀՀԿ-ի կապը։ - Դա իմ որոշումն էր, ես 2012-ին դիմում եմ գրել ու դուրս եկել։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am