Ադրբեջանն սկսել է Վրաստանով էլետրաէներգիա մատակարարել Թուրքիային
Ադրբեջանը փետրվարի 7-ից սկսել է Վրաստանի տարածքով էլետրաէներգիա մատակարարել Թուրքիային, հայտնում է Trend-ը: «Սկսած փետրվարի 7-ից՝ սկսվել է օրական գրեթե 80 մեգավատտ էլեկտրաէներգիայի փոխանցումը Ադրբեջանից Թուրքիա»,- հայտնել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից: Էլեկտրաէներգիայի արտահանումն իրականացվում է «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» էներգետիկ կամրջից:
