ՀՀԿ-ից արտագաղթը շարունակվում է. երեք գյուղապետ վայր են դրել կուսակցական անդամատոմսերը
NewsBook-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀԿ շարքերը լքելու մասին համապատասխան դիմումներ են ներկայացրել երեք համայնքների ղեկավարներ: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ական իրենց անդամատոմսերը վայր են դրել Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը, Նշավան համայնքի ղեկավար Պապ Հակոբյանը և Բյուրավանի համայնքի ղեկավար Գեղամ Հովակիմյանը: Հիշեցնենք, որ երեկ էլ ՀՀԿ-ի անդամատոմսերը վայր էին դրել մի շարք պետական պաշտոնյաներ ու մեկ պատգամավոր: Ուշագրավ է, որ այս երեք համայնքներն էլ Արարատի մարզում են: Ըստ էության` նրանց` ՀՀԿ-ն լքելու մասին դիմումները ևս Հովիկ Աբրահամյանի գործոնով են պայմանավորված: Նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հայտարարեց ՀՀԿ-ն լքելու իր որոշման մասին: Դրան հաջորդեցին նրա թիմակիցների հրաժարականները:
