«Կաթիլ է ծովում». Սերգո Երիցյանը՝հայերեն հաղորդակցվել չիմացող պատգամավորների մասին
ՀՀԿ ԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ պատգամավորների քննություն հանձնելը եզակի երևույթ է. «Օտարալեզու դպրոց ավարտած պատգամավորները հայոց լեզվի քննություն հանձնելիս 30 հարցից պետք է պատասխանեն 27 հարցի , որպեսզի համարվի, որ քննությունը հանձնել են:Լինելու են ուղղախոսական, ուղղագրական հարցեր, 4-5 դասարանի հարցեր ևս, բարդ չեն։ Պարտավոր են գոնե ավարտական գիտելիքներ ունենալ , պարտավոր են հանրության հետ հաղորդակցվել պարզ հասարակ, գրական մաքուր հայերենով»: Պատգամավորներն արդեն իսկ հետաքրքրված են, թե ինչ հարցերի պիտի պատասխանեն, զանգահարել են և փորձել են ճշտել,ասաց նա: Իսկ հարցն՝ արդյո՞ք հայերենի քննություն չպետք է հանձնեն նաև մայրենի լեզվով կրթություն ունեցող պատգամավորները, որոնք հայերեն հաղորդակցվել չգիտեն,ասաց.«Կաթիլ է ծովում, եթե կան խախտումներ, ապա դրանք գերակշռող չեն»:
