ՀՀԿ տարածքային կառույցը կղեկավարի՞ Ալիկ Սարգսյանը
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը չի բացառում ,որ նակկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ղեկավարի ՀՀԿ Արարատի տարածքային կառույցը:Նրա խոսքով նա արդեն ղեկավարել է մարզային կառույցը: Երբ նշանակվեց ոստիկանապետ, օրենքի համաձայն դադարեցրեց տարածքային կառույցի ղեկավարման լիազորությունները: Այնպես որ շատ հնարավոր է: Կորոշենք»,-ասաց Թադևոսյանը:
Ըստ նրա որոշումն մոտ օրերս կկայացվի:
Հիշեցնենք, որ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցը ղեկավարում էր պատգամավոր,նախկին վարչապետ Հովիկ Աբրահամայանի զարմուհի Կարինե Պողոսյանը, ով կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
