Արծրուն Հովհաննիսյանը՝ Կապանում ՊՆ-ի Урал-ի վթարի մասին
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողների վիճակը նորմալ է, հոսպիտալացվածներ չկան: Հարցին՝ ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ վթարին, ՊՆ մամուլի խոսնակը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ ուսումնասիրություններ են կատարվում: Հիշեցնենք,որ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Урал-ում եղել են մեծ թվով զինվորներ, սակայն մեզ հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ զինվորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնացել վթարը, հետազոտման նպատակով 26 զինվոր տեղափոխվել են հիվանդանոց։
