Նույնիսկ սաունայով հասարակաց տուն պահողը չի խոստովանի, որ ինքն այդպիսին է

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Նախընտրական գործընթացը Հայաստանում բացահայտել է, որ մեզանում առայժմ չեն մշակվել որոշակի չափանիշներ, որոնցով կարելի է գնահատել հասարակության մեջ առաջատար դեր խաղացող մարդկանց։ Այդպես է բոլոր՝ ոլորտներում, բայց հատկապես քաղաքական դաշտում։ Որպես հետեւանք՝ այդ դաշտի մարդիկ իրենց մասին մտածում են ոչ այն, ինչ նրանք կան իրականում։ Քրեականը չի ընդունում, որ քրեական է, խուլիգանը չի ընդունում, որ խուլիգան է, անգրագետն իրեն անգրագետ չի համարում։ Եթե նրան 4-րդ դասարանի թելադրություն տաս, նա «1»-ի կգրի, բայց միեւնույն է՝ կմերժի իր անգրագիտության փաստը։ Նույնիսկ սաունայով հասարակաց տուն պահողը չի խոստովանի, որ ինքն այդպիսին է, ավելի շուտ՝ կպարծենա, որ աշխատատեղեր է ստեղծում ՝ մարմնավաճառների համար։ Փոխարենը՝ բոլորը «կառուցապատող» են եւ «եկեղեցաշինարար»։ Եվ բոլորն անխտիր ցանկանում են, որ այս երկիրը փոխվի։ Դեպի լավը, բնականաբար։ Եթե «եկեղեցաշինարար» քրեականների, խուլիգանների եւ անգրագետների նկատմամբ լիներ համընդհանուր մերժողական վերաբերմունք, ապա նրանք չէին համարձակվի ասպարեզ մտնել եւ խաղի կանոններ թելադրել նրանց, ովքեր փորձում են քաղաքականությամբ զբաղվել, եւ չէին դառնա կուսակցությունների ու դաշինքների շարժիչ ուժը։ Բայց իրականում դա այդպես չէ. «ժողովուրդը» թեեւ առերեւույթ հայհոյում ու անիծում է նրանց, բայց մյուս կողմից այդ մարդկանց նկատմամբ որոշակի հարգանք ունի՝ «գող է, բայց հայրենասեր մարդ է»։ Իսկ եթե ընդհանրացնենք, ապա արմատն այն է, որ մեր հասարակական գիտակցության մեջ շատ խորն է նստած մոլորությունը, իբր կարելի է սիրել հայրենիքը՝ չսիրելով պետությունը։ Պետության հանդեպ այդ դաժան վերաբերմունքի համար մենք գտնում ենք բազմաթիվ արդարացումներ։ Հետո զարմանում ենք, թե ինչու են վերեւում հայտնվում ուղեղի երկուսուկես ծալք ունեցող «բարերար կառուցապատողները»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am