6:6 կլինի, եթե սաբոտաժ չանեն. Զարուհի Փոստանջյան
ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Էդմոն Մարուքյանի եւ Հովհաննես Մարգարյանի հետ պաշտոնապես ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածության փաստաթղթերը:Հովհաննես Մարգարյանը հույս հայտնեց, որ իրենց սատարած թեկնածուն շանսեր ունի՝ ձայները 6:6 են լինելու: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ 6:6 կլինի, եթե սաբոտաժ չանեն: Նշենք, եր այս պահի դրությամբ առաջին դիմումը Զարուհի Փոստանջյանի դիմումն է, ուրիշ դիմում չկա:
