Հայաստանում աժիոտաժ է. «ձայն հանողներին» փոխարինում են «ձայն բերողները»

«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ողջ ընթացքում և դրանից հետո իշխանությունները հայտարարում էին, որ փոփոխությունների ամենադրական հետևանքը լինելու է քաղաքական ուժերի դերի բարձրացումը։ Տեսականորեն այդպես մտածողներն ու այդպես համոզողները, իհարկե, իրավացի էին, քանի որ պառլամենտական կառավարման համակարգը, այսպես թե այնպես, ենթադրում է որոշումների կայացման գործընթացում կուսակցությունների դերի բարձրացում։ Այս օրերին Հայաստանում ընթացող աժիոտաժը, այս կամ այն մականունավոր անձի հեռանալը մի կուսակցությունից ու միանալը մյուսին, ցույց են տալիս, որ գործնականում քաղաքական ուժերի դերը ոչ միայն չի բարձրանալու, այլ ճիշտ հակառակը՝ շատ ավելի նվազ է դառնալու, քան հիմա։ Նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարանում հայտնվելու ամենամեծ շանսերը ստացել են տեղերում «ձայն բերողները», որոնց հնարավորություններն անգամներով ավելի մեծ են, քան քաղաքական գործիչների, քաղաքական անձանց կշիռը։ Նոր Օրենսգիրքն ու Սահմանադրությունը նմաններին հնարավորություն է տալիս ընդամենը «գրվել» որևէ կուսակցության ցուցակում ու մասնակցել ընտրություններին։ Արդյունքում՝ ձևով քաղաքական ուժերի դերակատարությունն իսկապես մեծանալու է, բովանդակությամբ՝ նվազելու, քանի որ քաղաքական կուսակցություններն իրենք խորհրդարանում ներկայացվածության առումով լինելու են շատ ավելի ոչ քաղաքական, քան այսօր։ Որովհետև առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշիչ են դառնալու ոչ թե «ձայն հանողները»՝ բառի գաղափարական, ծրագրային իմաստով, այլ «ձայն բերողները»՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Ինստիտուցիոնալ իմաստով քաղաքականության վերացումը, իհարկե,  ամենաշատը ձեռնտու է իշխանություններին, որի սահմանած խաղի կանոններով այդ գործին լծվել են բոլորը՝ իրենց քաղաքական հնչեղ անվանումներով»:   ՄանրամասնԵՐԸ՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am