Արտակարգ իրավիճակ

Մինչ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայավտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը ձմռան եղանակային այս անբարենպաստ պայմաններում հիմնականում իրենց աշխատանքները կատարում են մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով, որպեսզի ճանապարհները սպասարկող Ճանշինի պատասխանատուները կատարեն անհրաժեշտ աշխատանքներ՝ ձնաբքից ու մերկասառույցից ճանապարհները մաքրելու ուղղությամբ, որոշ ճանշինականներ, իրենց վեր դասելով, «արջաքուն են մտել»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Քարակերտ-Թալին ավտոճանապարհին։ Թալինի Ճանշինի պատասխանատուների անփույթ աշխատանքի «շնորհիվ» նշված ճանապարհահատվածը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Քարակերտից գյուղացիները 2 հիվանդի փորձել են տեղափոխել Թալինի բժշկական կենտրոն, սակայն ապարդյուն. «թաղվել են» ձնաբքի մեջ։ Իսկ տեղի ճանշինի պատասխանատուները նրանց հեռախոսազանգերին պատասխանել են. «Ինչքան կարում ենք, էդքան անում ենք»։ Այսօր ճանապարհի ձնաբքի և մերկասառույց պատճառով նշված հատվածում ձյան մեջ են «թաղվել» Թալինի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանը, Թալինի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Հայկազ Գրիգորյանը և 10-ից ավելի տրանսպորտային միջոցներ։ Քանի որ Թալինի ճանշինը «հօդս է ցնդել», ստիպված քաղաքացիները ոստիկանապետի և զինկոմի տեղակալի հետ համատեղ իրենց ուժերով են մեքենաները դուրս բերում նշված հատվածից։ Մի քանի ավտոմեքենաների «զաշիտնիկն» էլ պոկվել է։ Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ինչ այս տարվա ձմեռը սկսվել է, նշված հատվածում ձյունը ճանապարհները սարքել է անանցանելի։ Թալինի ճանշինի աշխատակիցներից ոչ մի անգամ չեն բարեհաճել գոնե ձևական նշված հատվածով մի անգամ տեխնիկա անցկացնեն, ինչի պատճառով էլ գրեթե ամեն օր այս հատվածում վթարներ են լինում։ Միակ սփոփանքը նա է, որ զոհեր և վիրավորներ չեն լինում, իսկ եթե ճանապարհը մնա նույն վիճակում, ինչպես հիմա է, ապա Թալինի ճանշինի պետ Արմեն Մկրտչյանը, լավ կանի՝ այդ ուղղությամբ մտածի, ոչ թե, երբ իմանա, վերևից ստուգողներ են գալու, այդ ժամանակ նոր գործի կդնի իր մարդկային խիղճը՝ մաքրի ճանապարհը, որ մարդիկ վթարի չենթարկվեն»։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am