Իրանն ու Մեծ Բրիտանիան վերականգնում են վիզաների տրամադրումը
Լոնդոնում Իրանի եւ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատները վերականգնում են վիզաների տրամադրումը: Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Ֆիլիպ Հեմոնդի հետ Լոնդոնում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ դեսպանատների կողմից վիզաների տրամադրման գործընթացը կվերսկսվի մի քանի շաբաթվա ընթացքում: Ըստ IRNA գործակալության, Թեհրանի եւ Լոնդոնի միջեւ չորս տարվա լարված հարաբերություններից հետո 2015 թվականի օգոստոսի 23-ին Իրանում կրկին բրիտանական դեսպանություն բացվեց:
